Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստի օրակարգը`
1. Չարենցավան համայնքի 2021 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի հաղորդման մասին։
2. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3. Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
4. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 78-Ն և 2018 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 64 որոշումներում փոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5. Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 55 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
6. Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
7. Համայնքային սեփականություն հանդիսացող 07-0015-0361-0305 ծածկագրով հողատարածքից 0,69 հա հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
8. Քաղաքացու անվամբ գրանցված 07-008-0276-0057 կադաստրային ծածկագրով 0,17115 հա, 07-008-0206-0001 կադաստրային ծածկագրով 0,2959 հա, 07-008-0206-0007 կադաստրային ծածկագրով 0,08795 հա և 07-008-0276-0056 կադաստրային ծածկագրով 0,17327 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին։
9. Չարենցավան համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 53 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
10.Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքներն ուղղակի վաճառքով օտարելու մասին:
11. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին
12. Չարենցավան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 65 որոշման և 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 54 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: