Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի«Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանել վարձակալական վճար մեկ օրվա համար`մեծ դահլիճ` 70000 /յոթանասունհազար/ ՀՀդրամ, փոքրդահլիճ՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀդրամ:
1) Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար «Ա. Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց»ՀՈԱԿ-ի դահլիճները տրամադրել անվճար:
2. Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճը ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համար` 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ:
1) Համայնքային, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումների համար «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճը տրամադրել անվճար:
3. Չարենցավան համայնքիՉարենցավան քաղաքի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց»համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճները ժամանակավոր օգտագործման տրամադրման դեպքում սահմանելվարձակալականվճար մեկ օրվա համարմեծ դահլիճ` 80000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ, երկու փոքր դահլիճ՝ յուրաքանչյուրը 40000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ:
1) Ուսումնական մարզումներ անցկացնելու դեպքում սահմանել վարձավճար՝ 1 /մեկ/ ժամի համար 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ:
2) Համայնքային և մարզային առաջնությունների, ինչպես նաև հերոս ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշամրցաշարների համար «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճները տրամադրել անվճար:
4. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 14-ի «Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճների ժամանակավոր օգտագործման համար գանձվող վարձակալական վճարի սահմանման մասին» թիվ 9 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: