Չարենցավան համայնքի բնակիչ Էլիզա Վլադիկի Մրտեյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխայի՝ Հակոբ Վարդանի Համբարձումյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասը վաճառելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 33 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով <<Քաղաքացիական օրենսգրքի>> 39-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Ընտանեկան օրենսգրքի>> 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխայի իրավունքները խախտված չէ որոշում եմ.
1. Թույլատրել՝ Էլիզա Վլադիկի Մրտեյանին վաճառելու անչափահաս Հակոբ Վարդանի Համբարձումյանին /ծնված 28.09.2006 թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Արզական գյուղի Ն. Զարյան փողոցի 6-րդ հասցեում գտնվող բնակելի տան /կադաստրային ծածկագիր 07-015-0066-0100, վկայական N08092021-07-0137/ համապատասխանաբար 1/10 բաժնեմասը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: