Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:Անկախության հռչակումից հետո`1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:
Ոչ աշխատանքային օր: