Այսօր: Կիրակի, 15 Հունիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հինգշաբթի, 19 Դեկտեմբերի 2024թ.
ԿԱՅԱՑԱՎ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Չարենցավանի համայնքապետարանում դեկտեմբերի 18-ին կայացավ Մասնակցային բյուջետավորման ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը։
Քննարկվեցին ծրագրի հիմնական քայլերը, բնակիչների իրազեկման արշավի տարբերակները, առաջարկների ներկայացման չափանիշները, քվեարկության կարգն ու ժամկետները, հանձնաժողովի աշխատանքային ժամանակացույցը։
✔Մասնակցային բյուջետավորումը բնակիչների հանրային մասնակցության նորարար մոտեցում է։
Այն հնարավորություն է տալիս ցանկացած բնակչի ներկայացնել համայնքային կապիտալ ծրագիր /կառուցում, նորոգում, վերանորոգում/, որն էլ մասնակցում է քվեարկության և հաղթելու դեպքում ֆինանսովորվում է։
Կարևոր է բնակիչների ակտիվ մասնակցությունը քվեարկության կարգին։ Այսինքն՝ բնակիչներն սկսում են մուտք գործել պաշտոնական կայք, ծանոթանում են մի շարք գործիքների, իրենց ձայնն են տալիս այս կամ այն ծրագրին, հետևում են քվերակության ընթացքին, արդյունքում իրենց մասնակցությունն են ունենում որոշումների կայացման գործընթացում։
Չարենցավանի համայնքապետարանում ծրագրային հայտերի ընդունման գործընթացը կմեկնարկի հունվարին։ Իսկ մինչ այդ կլինեն իրազեկման արշավներ գյուղական բնակավայրերում։
👉Հետևե՛ք մեր էջերին կարևոր ժամկետները բաց չթողնելու և ձեր համայնքին փոփոխություններ բերելու հնարավորությունն իրացնելու համար։
Հայտադիմումը, ընթացակարգերը, տեղեկատու կոնտակտային տվյալներն ու այլ մանրամասները կհրապարկվեն հաջորդիվ։




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner