Երեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2024թ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ |  2025 թվականին Չարենցավան համայնքի բնակիչները հնարավորություն կունենան ծրագրային հայտեր ներկայացնել համայնքապետարան, մասնակցել քվերակությանն ու հաղթելու դեպքում ստանալ ֆինանսավորում ծրագրի իրականացման համար։ Սա կիրականացվի Մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի տեխնիկական և ծրագրային հարցերին պատասխանելու նպատակով մասնակցային բյուջետավորման ծրագրի Չարենցավանի համայնքապետարանի հանձնաժողովն օրերս շրջեց համայնքի Ալափարս, Արզական, Բջնի բնակավայրերում, հանդիպեց բնակիչների հետ։ Համայնքային հանդիպումները կլինեն շարունակական, կարևոր է, որ յուրաքանչյուր բնակիչ, ով ունի հետաքրքիր գաղափար, կարողանա հեշտությամբ մասնակցել մրցույթին և ներկայացնել իր հայտը։ Պակաս կարևոր չէ նաև, որ բնակիչներն ակտիվություն ցուցաբերեն և քվեարկեն ներկայացված հայտերի օգտին։ Հայտերի ընդունումը կլինի 2025թ-ի հունվարին։ Հայտադիմումն ու լրացման կարգը բնակիչներին կներկայացվեն ավելի ուշ։  Նշենք, որ հայտերը պետք է ենթադրեն կապիտալ բնույթի աշխատանքներ /նորոգում, կառուցում և այլն/։ |
|
|