Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄՆ ՍԿՍՎԱԾ Է |  Հարգելի՛ բնակիչներ, Հունվարի 15-ից մեկնարկում է Մասնակցային բյուջետավորման ծրագրի գաղափար-առաջարկների ընդունման փուլը։  16 տարին լրացած ցանկացած Չարենցավան համայնքի բնակիչ կարող է ներկայացնել համայնքային ծրագիր, որը պետք է պարտադիր ենթադրի կապիտալ բնույթի աշխատանք։  Ներկայացված առաջարկները կդրվեն քվեարկության, և առավելագույն ձայներ հավաքած ծրագիրը կամ ծրագրերը կիրականացվեն համայնքապետարանի կողմից /պետբյուջեի համաֆինանսավորմամբ/։ Ծրագրային առաջարկ ներկայացնելու համար կպահանջվի  անցնել ներքոնշյալ հղմամբ,  եթե արդեն գրանցված եք կայքում, ապա սեղմել ՄՈՒՏՔ ԿՈՃԱԿԸ, եթե գրանցված չեք, ապա՝ ԳՐԱՆՑՎԵԼ կոճակը,  այս քայլերից հետո ներքևում սեղմել ՈՒՂԱՐԿԵԼ ԱՌԱՋԱՐԿ կոճակը։ Կբացվի ծրագրային հայտի հիմնական պատուհանը, որտեղ կան պարտադիր /կարմիր *-ով / և ոչ պարտադիր դաշտեր։ Այստեղ անհրաժեշտ է  նշել՝ ֆիզիկական անձ եք, թե իրավաբանական,  նշել ծրագրի թեման/կատեգորիան,  գրել ծրագրի վերնագիրը,  ներկայացնել առաջարկը, ծրագրի բովանդակությունը՝ այսինքն ձևակերպել գաղափարը, նպատակն ու ցանկալի արդյունքները,  կարող եք նկարահանել տեսահալովակ գաղափարն առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով և այն կցել հաջորդ դաշտում,  կարող եք կցել լուսանկարներ,  կարող եք նշել ձեր կողմից առաջարկվող ծրագրի իրականացման վայրի հասցեն /պարտադիր չէ/,  վերջին կետով կարող եք կցել ծրագրին առնչվող ցանկացած տեսակի փաստաթղթեր։ Վերջում սեղմել ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ կոճակն ու ուղարկել։  Մենք ակնկալում ենք ստանալ հրաշալի գաղափարներ ու միասին սկսել համայնքային զարգացման մի նոր փուլ։ |
|
|