«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2024թ-ի ապրիլի 26-ին ժամը 11:00-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի համայնքապետարանում (հասցեն՝ ք. Չարենցավան, Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, վարչական շենք,) տեղի կունենան «Չարենցավան համայնքի Երիտասարդության փողոց 6/11 և 6/12 հասցեների հողամասերում բազմաֆունկցիոնալ համալիրի՝ բազմաբնակարան բնակելի մասնաշենքի, ավտոկայանատեղի և հասարակական նշանակության հատվածամասի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ 1-ին հանրային լսումները: Նախատեսվող գործունեությունը նախաձեռնվում է Չարենցավանի համայնքապետարանի կողմից: Շահագրգիռ հանրության կողմից գրավոր կամ բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել մինչև 23.04.2024թ.-ի ժ. 18:00: Հանրային լսման համար լիազորված անձն է Չարենցավանի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը: Էլ-փոստ. Saten.bal@gmail.com, Հեռ. 077688500: