ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:

Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։
Դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,

մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,

երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցները կամ կամավորները,

սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքն ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժը բացահայտելու և իրացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։