Հարգելի՛ բնակիչներ,

Չարենցավան համայնքի՝ հանրապետության պետական ԲՈՒՀ-երում ուսումնառության բոլոր տարիներին բացարձակ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողներն այս ուսումնական կիսամյակում էլ կստանան ամսական կրթաթոշակ։

Սիրելի՛ գերազանցիկներ, կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար պետք է մինչև 2024թ․ սեպտեմբերի 16-ը ներառյալ համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժին ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, տեղեկանք բնակության վայրից, տեղեկանք ԲՈՒՀ-ից գերազանց առաջադիմության մասին /ակադեմիական տեղեկագիր/, բանկային հաշվեհամար:

Մաղթում ենք բոլորին բարձր առաջադիմություն։