ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հաշտարարության ոլորտի կատարելագործմանն ուղղված շարունակական բարեփոխումների համատեքստում Արդարադատության նախարարությունը մեկնարկում է արտոնագրված հաշտարարների որակավորման նպատակով իրականացվող ուսումնական չորրորդ դասընթացը՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Դասընթացին կարող են մասնակցել 25 տարին լրացած գործունակ քաղաքացիներն, ովքեր ունեն բարձրագույն կրթություն։ Հաշվի առնելով, որ առաջիկայում ուժի մեջ է մտնելու ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարություն նախատեսող դրույթը՝ դասընթացին խրախուսվում է ՀՀ տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալող մասնագետների մասնակցությունը, որպեսզի հնարավոր լինի ապահովել բոլոր մարզերում անհրաժեշտ քանակով հաշտարարների ներկայությունը և ընտանեկան գործերով հաշտարարության իրականացումը, հետևաբար նախապատվությունը տրվելու է այդպիսի դիմորդներին: Դասընթացին մասնակցությունն անվճար է:
Դասընթացը տեղի կունենա 2024 թվականի նոյեմբերի 6-13-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական 6 ժամ տևողությամբ: Մանրամասները՝ հղմամբ։
https://www.moj.am/announcements/view/article/3213?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR1ZrZqUvzfU_mMHBZabycXlr1ycmiSlV4-_p_ikpW_0Uqe3hedbFz0a_7k_aem_trx8GHB8deUZIEWq9sqHxg
|