Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։30-ին, Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող «Կարենսի փաուեր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի վերաբերյալ հանրային քննարկում։ Ծրագրով նախատեսվում է Չարենցավան համայնքի Կարենիս գյուղի մերձակայքում իրականացնել ագրովոլտային նախագիծ և Չարենցավան համայնքի Ֆանտան գյուղում աճեցբել բազմամյա կերաբույսեր մանր եղջերավոր կենդանիների համար։ Ծրագրի ծավալը կազմում է ավելի քան 3մլն դրամ։ Ծրագրով նախատեսվում է Ֆանտանում ձեռք բերել հողատարածք։