Հրավիրում ենք մասնակցելու Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսի 2025թ. աշխատանքների երիտասարդ պատվիրակի ընտրության փուլին։
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների Կոնգրեսը (Կոնգրես) հղումը՝
https://www.coe.int/en/web/congress/home , հանդիսանալով ԵԽ հիմնական մարմիններից մեկը։ Կոնգրեսի աշխատանքները տեղի են ունենում Ստրասբուրգում (Ֆրանսիա) գտնվող Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում։
Կոնգրեսում ներկայացված են ԵԽ 46 անդամ երկրների ավելի քան 130.000 ՏԻՄ-երից 612 պատվիրակներ, նստաշրջանները տեղի են ունենում տարին երկու անգամ՝ մարտին և հոկտեմբերին:
ԵԽ Կոնգրեսի 2025թ. գարնանային և աշնանային նստաշրջաններին երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցել ցանկացողները պետք է իրենց թեկնածությունը ներկայացնեն առցանց լրացվող և ուղարկվող դիմումով, որը հասանելի է հետևյալ հղումով՝
http://surl.li/bchxpw :
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024թ․ դեկտեմբերի 31-ն է։
Դիմումների հետ մեկտեղ դիմումատուները պարտադիր կերպով մինչև 2025թ․ փետրվարի 28-ը պետք է նաև 30 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութ ուղարկեն, որի վերնագիրը պետք է ներառի միայն դիմումատուի անունն ու երկրի անվանումը։ Տեսանյութում դիմումատուները չպետք է իրենք իրենց ներկայացնեն, այլ պատասխանեն դիմում հայտում շարադրված հարցերին։
Ընտրության արդյունքների մասին դիմումատուները կտեղեկացվեն 2025թ․ փետրվարի 7-ին։