Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի
#SheCan ծրագրի շրջանակներում մեկնարկում է կանանց հզորացման հերթական կարևոր նախաձեռնությունը՝ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ։
Ծրագրի նպատակն է աջակցել կանանց նոր մասնագիտական հմտություններ ձեռք բերելու, բիզնես սկսելու և աշխատանքային առաջխաղացում ունենալու գործում։
Ծրագրին կարող են դիմել 18-ից 55 տարեկան՝
տեղահանված կանայք,
աշխատանք և զբաղվածություն չունեցող կանայք
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով։
Ծրագիրը կանցկացվի 3 փուլով, յուրաքանչյուր փուլ կտևի 3 ամիս, և յուրաքանչյուր փուլում կմասնակցի 100 կին, որոնք կստանան՝
գործարար հմտություններ,
զբաղվածությանն ու մասնագիտական աճին ուղղված գիտելիքներ
բիզնեսի մեկնարկի համար աջակցություն։
Յուրաքանչյուր փուլի ավարտին ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց բիզնես գաղափարները ընտրող հանձնաժողովին, իսկ լավագույն գաղափարների համար կտրամադրվեն դրամաշնորհներ։