Հարգելի՛ ուսանողներ,
Մեկնարկում է հանրապետության պետական ԲՈՒՀ-երում ուսումնառության բոլոր տարիներին բացարձակ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունումը։
Սիրելի՛ գերազանցիկներ, կրթաթոշակային ծրագրին մասնակցելու համար պետք է մինչև 2025թ․ փետրվարի 17-ը ներառյալ համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժին ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի պատճեն, տեղեկանք բնակության վայրից, տեղեկանք ԲՈՒՀ-ից գերազանց առաջադիմության մասին /ակադեմիական տեղեկագիր/, բանկային հաշվեհամար:
Մաղթում ենք բոլորին բարձր առաջադիմություն։