ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝մանկավարժական աշխատող-դաստիարակ փոխարինողի / մեկ դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։
1. Պաշտոնային պարտականությունները`
1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
2) կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.
3) համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
4 ) կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.
5) համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.
6) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
7) վարում է երեխաների հաճախումների մատյանը.
8) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.
9) ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.
10) իրավասու է՝
ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.
դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։
2. Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
Մրցույթը կկայանա 18.07.2025թ.՝ ժամը 11ºº-ին, Հրաշք մանկապարտեզում։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`
- դիմում.
- անձը հաստատող փաստաթուղթ
- կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
- աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
- ինքնակենսագրություն.
- մեկ լուսանկար` 3x4 չափսի.
- այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
- հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանց առկայության դեպքում).
- Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
- Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-1600-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Չարենցավանի համայնքի Չարենցավան քաղաքի «Հրաշք» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, 6-րդ թաղամաս, 1-ին փողոց, 1-ին շինություն։
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝
https://escs.am/am/news/11978
Հեռ՝ +374 93 012561։
Դիմումների ընդունման վերջինժամկետն է՝ 2025 թվականի հուլիսի 11-ը ներառյալ։