Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Խառնարան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կարենիսի լիթոիդային պեմզայի հանքավայրի «Կենտրոնական» տեղամասի հանքի փակման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am),Չարենցավանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքում:Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):
Հանրայինլսմանարձանագրությունը, լուսանկարներըկամտեսաձայնագրությունը, առկայությանդեպքում՝նաևշահագրգիռհանրությանկարծիքները, դիտողություններըևառաջարկություններնօրենսդրությամբսահմանվածկարգովկտեղադրվենլիազորմարմնիպաշտոնականկայքում։
Առդիր՝ 1 նիշք: