«Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնը Չարենցավանի համայնքապետարանի հետ համատեղ կազմակերպում է ռուսերեն լեզվի երկամսյա անվճար դասընթաց 7-14 տարեկան երեխաների համար։ Հերթագրվել կարելի է մինչև հոկտեմբերի 31-ը՝ զանգահարելով 077331547 հեռախոսահամարին։ Դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 8-ին։