Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 16:00-ին, «Թատրոն 8 թատերախումբը» սիրով հրավիրում է Ձեզ Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոց դիտելու «Ես կին եմ» ներկայացումը: Ներկայացումը՝ երեք կանանց մենախոսություն է: Կանայք, ովքեր թեև տարբեր բնավորությունների, տարբեր սոցիալական միջավայրերի տեր մարդիկ են, սակայն երեքն էլ դարձել են զոհ, ինչը բեկել է նրանց կյանքի ուղին: Նրանք մեղադրվում են՝ կանգնած դատարանի առջև որպես հանցագործներ, բայց միթե՞ նրանցից յուրաքանչյուրը զոհ չէ...
Հանդիսատեսը հնարավորություն կունենա իր մտորումները կիսել դերասանների և ռեժիսորի հետ:
Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան
Դերերում՝ Մարիանա Եղիազարյան, Ժաննա Հովակիմյան, Ելենա Կասիմյան
Մուտքն ազատ է։
Տարիքային սահմանափակում 16+։