Սույն թվականի հունիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ.Արզական, Բաբաջանյան փողոց 8) տեղի կունենան «Համայնքային ենթակառուցվածքի ծրագրի»շրջանակներում իրականացվող «560 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծման» ծրագրով Արզական բնակավայրում նախատեսված նախագծային աշխատանքների իրազեկման, բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Նախագծային փաստաթղթերի հետ կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում (հասցե՝ Երևան, Կիևյան 16. էլ.փոստ՝ hgsnvh@gmail.com. հեռ.` 010274306):