ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը, որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների կայուն զարգացման համար, և վարկային բեռը թեթեւացնելու միջոցով հնարավորություն ընձեռելու շահառուներին՝ բնակություն հաստատելու իրենց կողմից նախընտրած սահմանամերձ բնակավայրում եւ կառուցվող բնակելի տանը՝ խթանելով գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը։