Այսօր: Կիրակի, 27 Նոյեմբերի 2022թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Փոխարինող դաստիարակի թափուր հաստիք «Հեքիաթ» մ/մ-ում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սաթենիկ Բալաբեկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/11/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/12/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝մանկավարժական աշխատող-փոխարինող դաստիարակի /1 դրույքաչափ/ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

1. Պաշտոնային պարտականությունները`

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.

3) համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

4 )  կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.

5) համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.

6) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

7) վարում է երեխաների հաճախումների մատյանը.

8) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.

9) ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.

10) իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։

 

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը»,

բ. դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի` կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները,

գ. ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

 

3. Որակավորման պահանջները`

1) նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, որը`

1)   դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2)  դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է ՀՀ կառավարության կողմից հաստատված այնպիսի հիվանդությամբ , որը կարող է խոչընդոտել  մանկավարժական գործունեության իրականացմանը.

4)  դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունըսահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

 

Մրցույթը կկայանա 22.12.2022թ՝. ժամը 11ºº-ին, «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ում։

Նշված  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն`

  • դիմում.
  • անձը հաստատող փաստաթուղթ
  • կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
  • աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում).
  • ինքնակենսագրություն.
  • մեկ լուսանկար` 3x4 չափսի.
  • այլ պետությունների քաղաքացիները՝Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
  • Հայաստանի Հանրապետության արականսեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
  • հրապարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(դրանցառկայությանդեպքում).
  • Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը ներկայացված փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճեների հետ, բնօրինակները վերադարձնում:
  • Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել թերությունները և համալրել փաստաթղթերի ցանկը:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 1000-1600-ը, բացիշաբաթ և կիրակի օրերից, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Հեքիաթ» մսուր մանկապարտեզ ՀՈԱԿ-ի շենքում /ք.Չարենցավան, Շինարարների փողոց, թիվ 4 շինություն/։

Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝

https://escs.am/am/news/11978

Հեռ՝  +374 99 03 20 40, +374 98 59 03 03։

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է` 2022 թվականի դեկտեմբերի 19 -ը ներառյալ։

 

Բոլորը
Համայնքի ղեկավար Հ.Շահգալդյանի երդմնակալության արարողություն
Համայնքի ղեկավար Հ.Շահգալդյանի երդմնակալության
Ավագանու նիստ թիվ 9-1, 10.11.2022թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 14.10.2022 թ.
Ավագանու թիվ 7 հերթական նիստ, 15.07.2022թ.
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 24.06.2022թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 05.05.2022թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 14.04.2022թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 18.03.2022թ.
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ, 12.02.2022թ.
Ավագանու թիվ 1 հերթական նիստ, 14.01.2022թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ,20.12.2021
Ավագանու թիվ 8 հերթական նիստ, 15.10.2021
Ավագանու թիվ 7 արտահերթ նիստ, 17.08.2021
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 22․07․2021
Ավագանու թիվ 5 հերթական նիստ, 15.07.2021թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 25.05.2021թ.
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 15.04.2021թ.
Ավագանու թիվ 2 հերթական  նիստ, 18.03.2021թ.
Ավագանու թիվ 1 հերթական նիստ, 19.01.2021թ.
Ավագանու թիվ 9 արտահերթ նիստ, 17.12.2020
Ավագանու նիստ թիվ 7 հերթական նիստ, 14/10/2020
Ավագանու թիվ 6 արտահերթ նիստ, 29.09.2020թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 11.08.2020թ.
Ավագանու թիվ 4 հերթական նիստ,13.07.2020թ. 1-ին մաս
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ, 20.05.2020թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ, 20.01.2020թ.
Ավագանու թիվ 9 հերթական նիստ, 17.12.2019թ.
Ավագանու թիվ 8 արտահերթ նիստ, 19.11.2019թ.
Ավագանու թիվ 6 հերթական նիստ, 16.09.2019թ.
Ավագանու թիվ 5 արտահերթ նիստ, 10.07.2019թ.
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 06.06.2019թ.
Ավագանու թիվ 3 հերթական նիստ, 12.04.2019թ.
Ավագանու թիվ 2 հերթական նիստ, 15.03.2019թ.
Ավագանու թիվ 1 արտահերթ նիստ 18.01.2019թ.
Ավագանու արտահերթ նիստ 21.11.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ 15.10.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 17.09.2018թ.
Ավագանու արտահերթ նիստ, 12.07.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 13.06.2018թ.
Չարենցավան համայնքի ավագանու թիվ 5 արտահերթ նիստ 0
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ, 19.03.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.02.2018
Չարենցավան համայնքի ավագանու նիստ, 20.11.2017թ.
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner