«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և Չարենցավանի քաղաքապետարանը հայտարարում են Չարենցավան քաղաքում ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացների ընդունելություն՝ 7-14 տարեկան երեխաների համար։
Դասընթացները մեկնարկելու են 2023 թ․ փետրվարի 1-ից։
Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ․ հունվարի 27-ը։
Դասընթացներից առաջ կատարվելու է թեստավորում՝ երեխաների լեզվի իմացության մակարդակը որոշելու համար։
Դասընթացներին գրանցվելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել +37499400219 (Զառա Աղասաֆյանց):