Հայոց բանակի կազմավորման տոնին ընդառաջ՝ հունվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Չարենցավանի համայնքապետարանը կազմակերպում է հրաձգության մրցույթ համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների և ավելի բարձր տարիքի մարդկանց համար։ Մրցույթը կկայանա 4-րդ թաղամասի 10-րդ շենքի բացվածքում։ Սիրով սպասում ենք բոլոր մասնակցել ցանկացողներին՝ միասին մարզվելու, մրցելու, հաղթելու, պարգևատրվելու և լավ ժամանակ անցկացնելու համար։