
«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում «Լռության ձայն» ՀԿ-ն փետրվարի 13-ին՝ ժամը 14։30-ին, Չարենցավանի քաղաքային գրադարանում կազմակերպում է աշխատաժողով լսողության խնդիրներ ունեցող անձանց և բոլոր ցանկացողների համար։
Աշխատաժողովի նպատակն է՝ իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացումը և համայնքի հզորացումը։
Մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հայտը մինչև փետրվարի 6-ը հետևյալ հղմամբ՝
Հաստատված մասնակիցներին կուղարկվի հրավեր:
Կապահովվի հայկական ժեստերի լեզվի թարգմանություն և այլ հարմարեցումներ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել
հետևյալ էլ փոստով՝ lrutyandzayn@gmail.com
կամ +374 91000161 հեռախոսահամարին տեքստային հաղորդագրություն ուղարկելով։