«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ալափմետ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված ֆերոհամաձուլվածքների գործարանի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /երրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել alapmet@mail.ru էլեկտրոնային փոստի հասցեով:
Քննարկմանը վերաբերող հարցերի դեպքում զանգահարել 094800877 հեռախոսահամարով: