Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. ապրիլի 11-ին՝ ժամը 12:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՌՈՄ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ֆանտանի հրաբխային խարամի հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը /առաջին փուլ/: Տեղեկությունների համար զանգահարել 055 95 95 97 հեռախոսահամարով: