«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ծրագիր, որը կշարունակվի մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը։
Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր բնակվել են Ուկրաինայում նվազագույնը երեք ամիս և Հայաստան են տեղափոխվել պատերազմի հետևանքով։
Ծրագիրը ներառում է․
• սոցիալական աջակցություն, բնակվարձի և կոմունալ վճարների
փոխհատուցում, հագուստի վաուչերների և հիգիենայի փաթեթների,
•անհրաժեշտ տեխնիկայի և կահույքի տրամադրում, ինչպես նաև
հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն
• մասնագիտական վերապատրաստում, ինչպես նաև լեզվի դասընթացներ
• բիզնես դասընթացներ, դրամաշնորհներ, քոոուչինգ և մենթորինգ։
Դիմումների համար անհրաժեշտ է կապ հաստատել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ՝ +374 95 45 01 46 հեռախոսահամարով կամ լրացնել հայտադիմումը`