Սեպտեմբերի 6-ից 10-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «TOON EXPO 2023. VOL. 2» ցուցահանդեսը։
Պաշտոնական բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին։
«TOON EXPO 2023. VOL. 2»-ը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտում Հայաստանում կազմակերպվող ամենամեծ ցուցահանդեսն է։ Ներկայացված են լինելու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտին առնչվող շուրջ 15 ոլորտներից ընկերություններ, լինելու են հատուկ առաջարկներ և զեղչեր։
Մուտքն ազատ է, բայց պարտադիր գրանցումով: