Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով և հաշվի առնելով Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Գ.Գրիգորյանիզեկուցագիրը` Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 110-Ա որոշման հավելված 8-ում ավելացնել 18-րդ տող, «Հաստիքի անվանումը» սյունակում ավելացնել «Այգեպան», «Հաստիքի տեսակը» սյունակում ավելացնել «Տեխնիկական սպասարկման», «Հաստիքային միավոր» սյունակում ավելացնել «0,5» թիվը, «Պաշտոնային դրույքաչափը» սյունակում ավելացնել «104000» թիվը, «Աշխատավարձի չափը» սյունակում ավելացնել «52000» թիվը։
2.Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 110-Ա որոշման հավելված 5-ի 15-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակի «2» թիվը փոխարինել «2,75» թվով, «Աշխատավարձի չափը» սյունակի «259000» թիվը փոխարինել «356125» թվով։
3.Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի «Չարենցավանի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին թիվ 110-Ա որոշման հավելված 2-ի 15-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակի «2» թիվը փոխարինել «2,75» թվով, «Աշխատավարձի չափը» սյունակի «259000» թիվը փոխարինել «356125» թվով։
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի թվականի ապրիլի 1-ից։ |