Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով,14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Չարենցավան համայնքում տեղական վճարների 2025 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:
2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:
3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
4) Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
5) Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.
6) Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.
7) Չարենցավան համայնքի վարչական տարածքում կենցաղային աղբի հեռացման աշխատանքների իրականացման, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման ու գանձման 2025 թվականի դրույքաչափեը սահմանել համաձայն հավելված 1-ի:
8) 2025 թվականի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար աղբահանության տեղական վճարի դրույքաչափերը ըստ խմբերի սահմանել համաձայն հավելված 2-ի:
9) Ջրմուղ-կոյուղու ջրամատակարարման ծառայությունների համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝
ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:
բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ-ի համար 150 դրամ:
10) Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարնեը սահմանել համաձայն հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|