Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի տարածքում նախատեսվող ՋՏԿ-ի կառուցման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային երրորդ քննարկումը։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18 կամ կից ֆայլում: